iOS և Android համակարգերի համար նախատեսված FIFA 14-ը դարձել է անվճար
Ամսաթիվ
Անհատական համակարգիչների և խաղային կոնսոլների համար նախատեսված FIFA 14 ֆուտբոլային սիմուլյատորի թողարկվելուց օրեր առաջ EA Sports ընկերությունը թողարկեց Fifa 14 խաղը iOS և Android համակարգերով աշխատող սարքերի համար: Ի տարբերություն նախորդ տարբերակների, այս տարբերակը հնարավոր է ներբեռնել բոլորովին անվճար: Այսինքն FIFA 14-ի բջջային տարբերակը հանդիսանում է«Ֆրիմիում» խաղ: Նմանաատիպ խաղերը տարածվում են անվճար, սակայն իրենց մեջ ներառում են վճարովի կոմպոնենտներ: EA Sports-ը հավանաբար նման որոշում է կայացրել հիմնվելով իր կողմից արտադրվող Real Racing 3, Plants vs Zombies և «Ֆրիմիում» տարբերակով տարածվող մյուս հայտնի խաղերի ունեցած հաջողության ու ֆինանսական եկամուտի վրա:
FIFA 14-ի շարժական տարբերակում ավելացել են մի շարք ֆունկցիաներ: Մասնավորապես, այժմ հնարավոր է խաղալ ոչ միայն խաղում ներդրված վիրտուալ ջոյստիկով, այլ նաև ղեկավարել ֆուտբոլիստներին էկրանի վրա հատուկ շարժումների օգնությամբ (կարող եք այս երկու ռեժիմները անջատել/միացնել կարգավորումներում): Բացի այդ, խաղում ավելացել են մի շարք նոր ռեժիմներ, որոնցից երեքը վճարովի (Manager, Tournament, and Kick Off):
Ուրախալի է, որ խաղում կա նաև մի ռեժիմ, որը անվճար է և թույլ է տալիս խաղալ օնլայն աշխարհի տարբեր երկրներում գտնվող մարդկանց հետ: Կարող եք նաև կատարել հատուկ առաջադրանքներ և հավաքել միավորներ, որոնցով կարող եք գնել նոր խաղացողներ ու տարբեր կոմպոնենտներ:
FIFA 14-ի հետաքրքիր ռեժիմներից է նաև Games of the week-ը, որը կապում է իրական ֆուտբոլային խաղերը FIFA 14 սիմուլյատրի հետ: Այս ռեժիմը թույլ է տալիս խաղալ տվյալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցող հայտնի խաղերից մեկը՝ իրական կազմերով ու տակտիկական դասավորությամբ (ներառյալ վնասվածքները և այլ հանգամանքները):
Ներբեռնել Android-ի համար | iOS-ի համար