Հայտնի բազմապլատֆորմային մեսենջեր WhatsApp-ը նվաճեց ևս մեկ բարձունք: Այս ծառայության ամսական օգտատերերի քանակը հատեց 300 միլիոնի սահմանը: Ըստ ծրագրի նախագծողի խոսքերի օգտատերերը WhatsApp-ով օրական ուղարկում են ավելի քան 31 միլիարդ նամակներ, որոնցից 325 միլիոնը պարունակում են լուսանկարներ: Հիշեցնեմ, որ WhatsApp-ը համատեղելի է Android, iOS, Windows Phone, BlackBerry և Symbian համակարգերի համար: Ծրագրի նոր տարբերակում ավելացել է նաև նոր ֆունկցիա, որը օգտատերերին թույլ է տալիս ակնթարթորեն փոխանակվել ձայնային հաղորդագրություններով:
Այս ֆունկցիան աշխատելու է Push-to-talk եղանակով: Այսինքն, սեղմելով համապատասխան կոճակը, օգտատերերը կարող են անմիջապես ծրագրի մեջ ձայնագրել ձայնային նամակները և իրական ժամանակում ուղարկել իրենց ընկերներին: Ձայնային հաղորդագրություն ուղարկելուց հետո ուղարկողը կարող է միկրոֆոնի նշանի գույնից իմանալ, որ հասցեատերը լսել է հաղորդագրությունը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊