Այս գործիքի միջոցով հնարավոր է աշխարհի ցանկացած կետի վրա ատոմային ռումբ պայթեցնել
Ամսաթիվ
Համացանցում հայնտվել է մի գործիք, որը թույլ է տալիս Google-ի քարտեզների միջոցով երկրագնդի ցանկացած կետի վրա կիրառել վիրտուալ ատոմային ռումբ և տեսնել պայթյունի հետևանքները: Գործիքի միջոցով հնարավոր է ընտրել ինչպես պայթյունի վայրը, այնպես էլ ռումբի տիպն ու հզորությունը: Այնուհետև անիմացիայով ցուցադրվում է պայթյունը և դրա հետևանքները (վնասված տարածքի չափսը և զոհերի քանակը): Ատոմային ռումբի սիմուլյատորը կոչվում է NukeMap3D և աշխատանքի համար պահանջում է Google Earth Plugin: