iPad-ով օնլայն ֆիլմեր նայելու լավագույն ծրագրերն ու տարբերակները

Ամսաթիվ

Այս անգամ կտեսնենք, թե Հայաստանում iPad պլանշետներով օնլայն ֆիլմեր նայելու համար ինչ ծրագրեր ու տարբերակներ կան: Հատուկ շեշտեցի հենց Հայաստանում, որովհետև կան մի շարք ծրագրեր, որոնք աշխատում են միայն Ռուսաստանի կամ այլ երկրների սահմաններում (օր. Play, Ivi.ru ծրագիրը): Այսպիսով անդրադառնանք լավագույն տարբերակներին՝

Երկար որոնումներից հետո վերջապես կարողացա գտնել ռուսական ծրագիր, որն աշխատում է նաև Հայաստանի տարածքում: Այն իրենից ներկայացնում է Megogo.net կայքի հավելվածը iPad սարքերի համար: Ծրագրի միջոցով հնարավոր է նայել ֆիլմեր, մուլտֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ և այլն: Ծրագրի միակ թերությունն այն է, որ այնտեղ տեղադրված են միայն լիցենզիոն ֆիլմեր, որի պատճառով տեսականին այդքան էլ շատ չի:



2.Vkontakte
Բոլորն էլ գիտեն, որ Vkontakte կայքում հնարավոր է ֆիլմեր դիտել: Այսպիով ներբեռնում ենք iPad-ի համար նախատեսված VK for iPad ծրագիր: Այնուհետև տեղադրում ենք պլանշետի մեջ ու բացում ծրագիրը: Գրում ենք Vkontakte կայքի օգտանունն ու գաղտնաբառը (եթե գրանցված չեք այդ ցանցում, ապա կարող եք մի քանի րոպե ծախսել ու գրանցվել): Մուտք գործելուց հետո մտեք Video բաժինը, որոնեք ֆիլմը և դիտեք: Ծրագրում հնարավորություն կա նաև ֆիլտրել որոնման արդյունքները ըստ ֆիլմերի որակի, տևողության, տեղադրման ամսաթվի և այլն: Առաջարկում են նաև բաժանորդագրվել ներքևում նշված խմբերին, որպեսզի նորությունների հոսքի մեջ երևան նոր ֆիլմերը (հոսքը տեսնելու համար մտեք ծրագրի News բաժինը):


3.Օնլայն ֆիլմեր դիտելու կայքեր
Safari ծրագրով այցելեք օնլայն ֆիլմեր դիտելու կայքեր, գտեք ֆիլմը և սկսեք դիտել: Այս մեթոդի թերությունն այն է, որ այդ կայքերի մեծամասնությունը պահանջում են ֆլեշ փլեյերի առկայություն: Ահա աշխատող կայքերից մի քանիսը՝

Իմ կարծիքով այսքանը բավական է ցանկացած ֆիլմ iPad-ով գտնելու և նայելու համար: Եթե գիտեք ավելի լավ ու հետաքրքիր տարբերակներ, ապա գրեք մեկնաբանություններում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն