Ձեզանից շատերը երևի կհիշեն 90-ական թվականներին մեծ տարածում ունեցած ռուսական «Электроника» խաղային սարքերը, որոնց վրա տեղադրվում էր ընդամենը մեկ խաղ: Դրանցից ամենահայտնին էր «Ну, погоди!» խաղը, որտեղ անհրաժեշտ էր ձվեր հավաքել: Ի ուրախություն խաղասերների, հատուկ Windows օպերացիոն համակարգի համար ստեղծվել է «Электроника» սարքի էմուլյատոր, որն իր մեջ ներառում է միանգամից 14 խաղ («Ну, погоди!», «Веселый Повар», «Осьминог», «Пожар», «Веселая арифметика», «Автослалом», «Охота», «Микки Маус», «Разведчики космоса», «Хоккей», «Кот-рыболов», «Космический мост», «Космический полет», «Яйцо»): Էմուլյատորի կարգավորումներում կարող եք նաև նշել ստեղնաշարի այն կոճակները, որոնցով ցանկանում եք խաղալ: Մի խոսքով ներբեռնեք և վերհիշեք ուրախ մանկությունը: