ԱՄՆ նախագահի աշխատակազմը չեղյալ է համարել Apple-ի մի քանի սարքերի ներկրումն արգելող որոշումը

Ամսաթիվ

Ս.թ. հունիսին միջազգային առևտրով զբաղվող հանձնաժողովը (ITC) հայտնաբերել էր Apple ընկերության կողմից Samsung-ի մի քանի ապրանքների հեղինակային իրավունքների խախտում, որի հետևանքով ընդունվել էր մի որոշում, որը պետք է արգելեր AT&T բջջային օպերատորի հետ պայմանագրով ձեռք բերված Apple-ի որոշ հին մոդելների (iPhone 3GS, iPhone 4, iPad 3G և iPad 2 3G) ներկրումն ԱՄՆ: Սակայն ԱՄՆ նախագահի հրամանով այդ որոշումը կասեցվել է:  ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովի ղեկավար Մայքլ Ֆրոմանը որոշումը հիմնավորել է նրանով, որ վաճառքի արգելքն ազդում էր ԱՄՆ տնտեսական մրցակցության կանոնների և ամերիկացի սպառողների վրա: Սա փաստորեն 1987 թվականից հետո առաջին դեպքն է, երբ Սպիտակ տունը խառնվում է միջազգային առևտրով զբաղվող հանձնաժողովի գործերին: Միջազգային առևտրով զբաղվող մասնագետների մեծ մասը չէին ակնկալում, որ Վաշինգտոնը կկանգներ Apple-ի կողմը: Բնականաբար Apple ընկերությունը շատ գոհ է այս որոշումից, իսկ Samsung-ը՝ դժգոհ: Ստորև կարող եք տեսնել Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշումն այս որոշման շուրջ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն