Samsung ընկերությունը ներկայացրեց երեխաների համար նախատեսված Galaxy Tab 3 Kids պլանշետը
Ամսաթիվ
Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy Tab 3 Kids պլանշետը, որը նախատեսված է երեխաների համար: Այս պլանշետը պլաստիկ կորպուսով է և ներառում է նաև հենման համար նախատեսված տակդիր, որը թույլ է տալիս տեղադրել պլանշետը հորիզոնական դիրքում և կարգավորել էկրանի թեքման անկյունը: Պլանշետի էկրանը 7 դյույմ է՝ 1024x600 պիկսելների թողունակությամբ: Էկրանի վրա հնարավոր է նկարել C Pen ստիլուսով: Պլանշետն ունի 1.2 Գհց հաճախականությամբ աշխատող երկու պրոցեսորանի միջուկ, 1 Գբ օպերատիվ հիշողություն, 8ԳԲ ներքին հիշողություն և microSD հիշողության քարտեր միացնելու հնարավորություն: Հետևի կողմում տեղադրված է 3 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ դիմացը՝ 1.3: Պլանշետն ունի Wi-Fi, Bluetooth 3.0 և USB 2.0 մոդուլները:
Պլանշետի վրա տեղադրված է Android 4.1 oպերացիոն համակարգը: Սարքի վրա միանգամից տեղադրված են երեխաների համար նախատեսված մի շարք ծրագրեր ու խաղեր: Նաև հնարավոր է Kid's Store-ից տեղադրել լրացուցիչ հավելվածներ: Ծնողների համար նախատեսված են հատուկ կարգավորումներ, որոնց միջոցով նրանք կարող են սահմանափակել պլանշետի աշխատելու ժամանակը կամ որոշ ծրագրեր: Galaxy Tab 3 Kids-ը վաճառքի կհանվի աշնան սկզբում և հավանաբար կվաճառվի 200$-ով (գինը դեռ պաշտոնապես չի հայտարարվել):