«Яндекс.Диск»-ում հնարավոր է ձեռք բերել հավելյալ ծավալ գումարի դիմաց



«Яндекс.Диск» ծառայությունը մեկնարկել է 2012 ապրիլին: Ծառայությունը հնարավորություն է տալիս վիրտուալ տարածքում պահպանել անձնական փաստաթղթեր, երգեր, լուսանկարներ և այլ ֆայլեր: «Яндекс.Диск»-ում անվճար հնարավոր է ունենալ բավականին շատ վիրտուալ ծավալ: Օրինակ ես արդեն ունեմ 45 Գբ ծավալ: Հիշեցնեմ, որ մնացած ամպային ծառայությունները (Dropbox, Google Drive, Microsoft SkyDrive և այլն) նույնպես գումարի դիմաց առաջարկում են հավելյալ ծավալներ: