Ինչպես Օդնոկլասնիկի խումբը կամ պրոֆիլը դարձնել պաշտոնական և ստանալ «Официальная страница» նշանը


Ռուսական Օդնոկլասնիկի կայքում հայտնի մարդկանց կամ ապրանքանիշերի պրոֆիլներում և խմբերում նկատած կլինեք «Официальная страница» նշանը: Սակայն ի տարբերություն այլ հայտնի սոցիալական կայքերի, որտեղ ստուգված ու պաշտոնական էջերը (verified page) որոշվում են միայն ադմինիստրատորների կողմից, Օդնոկլասնիկում հնարավոր է դիմում-հայտ ներկայացնել և Ձեր խումբը կամ պրոֆիլը դարձնել պաշտոնական: Իհարկե ցանկացած ոք չի կարող դա անել: Պաշտոնական էջի ստատուս կարող եք ստանալ միայն անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկելուց հետո: Օրինակ, եթե դուք ունեք գրանցված ապրանքանիշ, ապա պետք է ներկայացնեք այն փաստաթուղթը, որի միջոցով Օդնոկլասնիկի մոդերատորները կարող են համոզվել, որ այդ ապրանքանիշն իրականում պատկանում է Ձեզ: Դիմումները կարող եք լրացնել այցելելով այստեղ: Դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը մի քանի օրից կստանաք պատասխանը: