ՏՏ ընկերությունները գաղտնի ծառայություններին տրամադրում են օգտատերերի մասին տվյալներ


Նշվում է, որ իրենց օգտատերերի մասին ինֆորմացիա են տրամադրում Microsoft, Google, Yahoo, Facebook, Youtube, Skype, AOL, Apple և այլ խոշորագույն ընկերությունները:

PRISM նախագծի շրջանակներում ամերիկյան հատուկ ծառայությունների համար հասանելի են օգտատերերի էլեկտրոնային փոստերը, լուսանկարները, տեսահոլովակները, անձնական ֆայլերը և այլ գաղտնի տվյալներ: Պարբերականում նշվում է նաև, որ ամենավերջում այդ նախագծին է միացել Apple-ը (2012թ.), իսկ ամենասկզբում՝ Microsoft ընկերությունը (2007թ.)
Այս սկանդալն ավելի հասունացավ, երբ հետախուզության վարչության պետ Ջեյմս Կլեպերը հայտարարեց, որ նման բան կա, սակայն պարբերականում այլ կերպ է ներկայացված: Կլեպերը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները տվյալներ են հավաքում միայն այն օգտատերերից, ովքեր չեն հանդիսանում ԱՄՆ քաղաքացիներ: Ըստ Կլեպերի, նրանք հավաքում են միայն այն մարդկանց տվյալները, ովքեր վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը: