Google-ն իր ծառայութությունների համար օգտատերերին տրամադրելու է 15 ԳԲ ընդհանուր ծավալ


Google ընկերությունը մինչ այժմ տրամադրում էր 10 Գբ անվճար ամպային ծավալ Gmail-ի համար և 5 Գբ` Google+ ցանցի ու Google Drive-ի համար: Այժմ արդեն միավորվել են այդ ծավալները և Google-ը իր բոլոր ծառայութությունների համար օգտատերերին տրամադրելու է 15 Գբ ընդհանուր ծավալ: Այս միավորված ծավալը հատկապես կուրախացնի այն մարդկանց, ովքեր Gmail-ից ավելի շատ են օգտվում, քան Google Drive-ից ու Google+ ցանցից կամ հակառակը:

Թարմացվել է նաև Google Drive Storage էջը, որտեղ գրաֆիկորեն ցուցադրվում է, թե ինչքան ծավալ եք օգտագործում: Կարող եք մկնիկը պահել գրաֆիկի վրա և տեսնել ավելի մանրամասն տվյալներ: