Կատարեք ձայնային հարցումներ Google Chrome-ում
Ամսաթիվ
Այժմ արդեն հնարավոր է անհատական համակարգիչների վրա օգտվել Google-ի թարմացված ձայնային հարցումների ֆունկցիայից, որը թույլ է տալիս հարցեր տալ դիտարկչին և ստանալ սպառիչ պատասխաններ: Այս ֆունկցիան հասանելի է միայն Google Chrome-ի 27-րդ (կամ ավելի բարձր) տարբերակի վրա: Google Chrome-ի վերջին տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:
Ձայնային հարցումների ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բացել Google.com կայքը և սեղմել որոնման դաշտի աջ մասում գտնվող միկրոֆոնի նշանի վրա: Այնուհետև կարող եք տալ տարբեր հարցումներ ու լսել կամ տեսնել դրանց պատասխանները: Օրինակ կարող եք անգլերենով հարցնել ընթացիկ ժամը, եղանակը Երևանում կամ Բարակ Օբամայի տարիքը: Եթե նախկինում չեք օգտվել Անդրոիդ հեռախոսների Google Now ծառայությունից ու ծանոթ չեք հրամաններին, ապա կարող եք այցելել այս կայքը և գտնել հրամանների օրինակներ:
shat lavna mersi Armen jan
ReplyDelete