Վճարովի ծրագրերը հիմնականում աշխատում են 30 օր (Trial period) և այնուհետև սկսում են աշխատել կամ որոշակի սահմանափակումներով, կամ էլ ընդհանրապես չեն աշխատում: Ծրագրերի Trial շրջանը սկսվում է դրանք համակարգչի մեջ տեղադրելուց և ավարտվում որոշակի ժամանակահատված հետո (7 օր, 15 օր կամ մեկ ամիս): Օրինակ, եթե Trial ծրագիրը տեղադրել եք մարտի 1-ին և դրա ժամկետը 30 օր է, ապա ապրիլի 1-ին այն այլևս չի աշխատի: Ժամանակային այս սահմանափակումը վերացնելու համար գոյություն ունի մի շատ օգտակար գործիք, որը կոչվում է RunAsDate: Այն թույլ է տալիս գործարկել ծրագրերը կոնկրետ ամսաթվով: Այսինքն այս գործիքի օգնությամբ կարող եք խաբել ծրագրին և գործարկել այն անցյալ ամսաթվով: Այս մեթոդը կիրառելի է Trial ծրագրերի մեծամասնության վրա և որոշ ծրագրերի դեպքում կարող է չաշխատել:
Իսկ Kaspersky-ին կարանք խաբենք???
ReplyDeleteԻսկ KASPERSKY-ին կարանք խաբենք???)
ReplyDelete