Samsung Galaxy S4-ը պաշտոնապես ներկայացվեց նաև Հայաստանում

Ամսաթիվ



Samsung Electronics ընկերությունը իր գործընկերների հետ իրենց սպառողներին ընձեռում  է բացառիկ հնարավորություն  նախապես գրանցվելու և առաջինը գնահատելու նոր սերնդի Galaxy S4 սմարթֆոնի  հնարավորությունները:

Ապրիլի 4-ին Երևանում՝ Ամիրյան 12 հասցեում գտնվող SAMSUNG ֆիրմային վաճառասրահում, կայացավ մամլո ասուլիս, որտեղ հայտարարվեց Երևանում Samsung Galaxy S4-ի պաշտոնական մեկնարկի մասին: Մամլո ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև հատուկ այս առիթով Facebook մրցույթը, որի միջոցով հաղթող մասնակիցը կշահի նոր սերնդի նորարար Samsung Galaxy S4 սմարթֆոնը:



Ըստ «Samsung Ղազախստան և Կենտրոնական Ասիա» ՍՊԸ-ի նախագահ Սին Սիկ Չոյի խոսքերի այս սմարթոնը ստեղծվել է, որպեսզի դառնա հուսալի և հետաքրքիր ուղեկից իր օգտատիրոջ համար և հեշտացնի նրա առօրյան: Նա նաև ավելացրեց, քանի որ Հայաստանում սպառողները խելացի են և հետևում են տեխնիկական ամենավերջին նորամուծություններին, հուսով է, որ նրանք կգնահատեն այս դիզայնի և տեխնիկական պարամետրերի գլուխգործոցը:




Սա Samsung Galaxy S առաջատար սմարթֆոնների արդեն չորրորդ սերունդն է՝ ավելի բարակ, ավելի ամուր ու կատարելագործված հնարավորություններով: Samsung Galaxy S4 ներկայացված կլինի նաև 4-րդ սերնդի LTE ցանցերում աշխատելու հնարավորությամբ, ունի 5-դյույմանոց 1920x1020 թողունակությամբ Super AMOLED տեխնոլոգիայով պատրաստված էկրան և 2 տեսախցիկ՝ 13 մեգապիքսելանոց հետևի մասում, և 2 մեգապիքսելանոց՝ առջևի մասում: Վերջինիս միջոցով նոր սմարթֆոնի օգտատերերը հնարավորություն կունենան վայելելու Dual Shot, Dual Recording, Smart Pause, Smart Scroll, Air View և Air Gesture նորարար ֆունկցիաները. օրինակ՝ առանց էկրանին դիպչելու տեսնել հաղորդագրության տեքստը և թերթել էջերը, դիտել ֆոտոալբոմի լուսանկարները, կատարել զանգեր կամ կառավարել հեռախոսը:



Ապրիլի 4-ից սկսված մինչև վաճառքների պաշտոնական մեկնարկը (նախնական Մայիսի 4) Samsung Galaxy S4-ը կարելի է պատվիրել՝ նախապես գրանցվելով Samsung, Mobile Centre , Orange և Fine վաճառասրահներում, և առաջինը վայելել այս երկար սպասված սմարթֆոնի բոլոր նորարար հնարավորությունները: Համաձայն ընկերության հայաստանյան ներկայացուցչության շարժական սարքավորումների գծով պատասխանատու Աշոտ Բուդաղյանի խոսքերի, սմարթֆոնի մեկնարկային գինը հայ սպառողների համար կկազմի մոտ 395 000 դրամ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն