Ինչպես տեսնել նույն Wi-Fi ցանցին միացված բոլոր սարքերի ցուցակը


Եթե ցանկանում եք իմանալ, թե ովքեր են տվյալ պահին միացված այն նույն Wi-Fi ցանցին, որին միացված է նաև Ձեր համակարգիչըը, ապա կարող եք օգտագործել այս չափազանց պարզ ու օգտակար ծրագիրը: Այն ցույց է տալիս նույն Wi-Fi ցանցին միացված սարքերի IP և MAC հասցեները, սարքերի անունները, Wi-Fi ադապտերների ֆիրմաները և այլ օգտակար տվյալներ: Ծրագիրը նաև ունի ձայնային ծանուցումների ֆունկցիա, որի միջոցով կարող եք տեղեկանալ տվյալ պահին ցանցին միացող նոր սարքավորումների մասին (Options->Beep on new device): Փաստորեն, եթե տանը ունեք Wi-Fi կապ և կասկածում եք, որ հարևանները նույնպես օգտագործում են Ձեր կապը, ապա կարող եք ստուգել այս ծրագրի միջոցով:
normal cuyc chi talis, heraxos@ cuyc chtvec vor kpaca
ReplyDelete