Թողարկվեց Windows 7-ի համար նախատեսված Internet Explorer 10-ի վերջնական տարբերակը


Ինչպես գիտեք, ամիսներ առաջ թողարկված Windows 8 օպերացիոն համակարգն իր մեջ ներառում էր Internet Explorer դիտարկչի 10-րդ տարբերակը, որը սակայն հասանելի չէր Windows 7 և մնացած այլ օպերացիոն համակարգերի համար: Դրանից որոշակի ժամանակ անց Microsoft-ը թողարկեց Windows 7-ի համար նախատեսված Internet Explorer 10-ի փորձնական տարբերակը: Եվ ահա այսօր Microsoft-ը վերջապես թողարկեց այդ դիտարկչի վերջնական տարբերակը Windows 7-ի համար: Անկեղծ ասած, ես հիմնականում օգտվում եմ Google Chrome դիտարկչից, սակայն պետք է նշեմ, որ Internet Explorer 10-ը ֆունկցիոնությամբ և արագագործությամբ բավականին տարբերվում է իր նախորդ տարբերակներից և դեռ շարունակում է պայքարել իր հիմնական մրցակիցների դեմ: