Youtube-ում հայտնվել են ռուսերեն ենթատեքստեր


Երևի գիեք, որ Youtube-ը հնարավորություն ունի վերլուծել մարդկանց խոսակցությունները, այնուհետև ձայնը փոխակերպել տեքստի և այն ցուցադրել տեսահոլովակի ներքևում: Վերջերս այս ֆունկցիան համալրվել է նաև ռուսերեն լեզվով: Այսինքն ռուսական տեսահոլովակներ նայելուց կարող ենք տեսնել նաև տեսահոլովակում եղած խոսակցությունների տեքստերը:

Որոշ դեպքերում կարող են հանդիպել սխալներ, բայց վիդեոների հեղինակները հնարավորություն ունեն շտկել ծրագրի կողմից վերլուցված տեքստերը կամ ամբողջությամբ տեղադրել իրենց տարբերակները: