Youtube Capture-ը թույլ է տալիս ձայնագրել վիդեոներ և միանգամից տեղադրել ինտերնետում


Google ընկերությունը ներկայացրեց Youtube Capture ծրագիրը, որի միջոցով հնարավոր է նկարահանել տեսահոլովակներ և անմիջապես դրանք տեղադրել Youtube-ում և սոցիալական ցանցերում: Հնարավորություն կա նաև տեսահոլովակին ավելացնել երաժշտություն և այլ էֆեկտներ: Ծրագիրը հասանելի է միայն iPhone և iPod սարքերի վրա: