Գտեք ցանկացած երկրի կամ քաղաքի տուրիստական վայրերը Google-ի հարցման միջոցով
Ամսաթիվ
Google որոնողական համակարգը ամեն ինչ անում է, որպեսզի մեկ հարցումով օգտատերերը ստանան անհրաժեշտ ինֆորմացիան: Այսօր կանդրադառնանք ցանկացած քաղաքի տուրիստական վայրերը Google-ի պարզ հարցման միջոցով գտնելուն, որի համար անհրաժեշտ է հավաքել հետևյալ արտահայտությունը`
Thing to do in (երկրի կամ քաղաքի անուն)
Հարցում կատարելուց հետո Google-ը կցուցադրի տվյալ տեղամասի առավել հայտնի տուրիստական վայրերը, որոնց վրա սեղմելով հնարավոր է ստանալ ավելի մանրամասն տվյալներ (օր. տեսնել քարտեզի վրա): Հայաստանի տուրիստական վայրերը տեսնելու համար որոնման դաշտում գրեք՝ Things to do in Armenia: