Internet Explorer-ով բացված էջը կարող է հետևել մկնիկի կոորդինատներին

Ամսաթիվ
Internet Explorer դիտարկչում հայտնավերբել է վտանգավոր սխալ, որը թույլ է տալիս հետևել մկնիկի կոորդինատներին` նույնիսկ եթե դիտարկչում բացված էջը գտնվում է ծալած վիճակում: Բացթողումը առկա է Internet Explorer-ի բոլոր տարբերակներում (6-10): Օրինակ այս բացթողման միջոցով հակերները կարող են ստանալ վիրտուալ ստեղնաշարով հավաքվող գաղտնաբառերը (վիրտուալ ստեղնաշարը կարող եք գտնել Start Menu-ում On-Screen Keyboard անվան տակ):  Վիրտուալ ստեղնաշարերը հիմնականում օգտագործվում են համակարգչի մեջ տեղադրված keylogger ծրագրերից պաշտպանելու համար, որոնք կարող են ստեղնաշարի վրա հավաքած տեքստերը ուղարկել հակերներին: Փաստորեն  Internet Explorer-ում վիրտուալ ստեղնաշարերից օգտվելը ավելի վտանգավոր է:



Microsoft-ում տեղյակ են այս բացթողման մասին, սակայն մոտ ապագայում չեն նախատեսում այն վերացնել: Մինչ այդ արդեն գովազդային ընկերությունները օգտագործում են այս բացթողումը ինտերնետային կայքերում օգտագործողների մկնիկների հետագծերն ու կոորդինատները ֆիքսելու համար: Ընդ որում հնարավոր է նաև հետևել պատուհանի չափսերի և դիրքի փոփոխմանը:


Բացթողումը տեսնելու համար բացեք այս կայքը Internet Explorer-ով, այնուհետև այն շարժեք մկնիկը բացված էջում կամ համակարգչի էկրանի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն