Gmail-ով այժմ հնարավոր է ուղարկել մինչև 10 Gb ծավալ ունեցող ֆայլեր

Ամսաթիվ



Այս տարվա ապրիլից գործարկված Google Drive ծառայությունից արդեն օգտվում են մեծ թվով օգատերեր: Հիշեցնեմ, որ Google Drive-ը իրենից ներկայացնում է ամպային սերվեր, որի վրա հնարավոր է տեղադրել Ձեր ֆայլերը և դրանք հասանելի դարձնել ցանկացած վայրում ու միջավայրում (նմանատիպ ծառայություններ են Dropbox-ը, Sky Drive-ը, Yandex Disk-ը և այլն): Այժմ Gmail-ով հնարավոր է նամակներին կցել ֆայլեր նաև Google Drive-ից, որոնց ծավալը կարող է լինել մինչև 10Gb: Նախկինում Gmail-ով ուղարկվող ֆայլի ծավալը կարող էր լինել առավելագույնը 25 M/b: 


Փաստորեն այս նորամուծությունը թույլ է տալիս ոչ միայն կցել անմիջապես Google Drive-ից ֆայլերի հասցեներ, այլ նաև հետագայում հեշտությամբ թարմացնել կցված ֆայլը: Եթե Google Drive-ում տվյալ ֆայլի հասանելիությունը սահմանափակ է, ապա կարող եք փոխել այն անմիջապես ֆայլը նշելու ընթացքում:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն