Ինտերնետում հնարավոր է գտնել համարյա ցանկացած սարքի կամ ապրանքանիշի տեխնիկական գրքերը: Իհարկե հնարավոր է Google-ի կամ այլ որոնողական համակարգում գրել սարքի անունը ու փորձել գտնել համապատասխան տեխնիկական գրքերը, սակայն այդ տարբերակը ժամանակատար է և որոշ դեպքերում անարդյունավետ: Պարզվում է, որ հայտնի օնլայն առևտրային կայք Amazon-ը նույնպես պարունակում են հազարավոր այդպիսի գրքեր: Amazon-ում տեղադրված բոլոր տեխնիկական գրքերն ու այլ օգտակար փաստաթղթերը գտնելու համար անհրաժեշտ է Google-ում գրել հետևյալ արտահայտությունը՝
filetype:pdf site:images-amazon.com
Եթե ցանկանում եք գտնել կոնկրետ սարքի տեխնիկական գիրքը, ապա որոնման մեջ ավելացրեք նաև այդ սարքի անունը: Օրինակ Canon EOS ֆոտոխցիկի դեպքում պետք է որոնել՝
Canon EOS filetype:pdf site:images-amazon.com
Որոնման մեջ կցուցադրվեն միայն Pdf ֆորմատի այն ֆայլերը, որոնք վերաբերում են տվյալ սարքին:
Եթե այնուամենայնիվ Amazon-ում չկա որոնվող սարքի տեխնիկական գիրքը, ապա կարող եք գրել հետևյալ արտահայտությունը՝
(սարքի անուն) manual filetype:pdf
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊