Windows 8-ի մետրո ինտերֆեյսի ծրագրերը փակելու մի քանի տարբերակներ

Ամսաթիվ


Windows 8-ում գոյություն ունեն 2 տեսակի ծրագրեր: Առաջինները սովորական ծրագրերն են, որոնք աշխատում են նաև Windows-ի նախորդ տարբերակներում: Իսկ երկրորդ տեսակի ծրագրերը մետրո ինտերֆեյսի ծրագրեր են, որոնք հնարավոր է ներբեռնել Windows Store-ից և աշխատում են միայն Windows 8-ի վրա: Ի տարբերություն սովորական ծրագրերի, այս ծրագրերը բացվում են ամբողջ էկրանով և չկան այդ ծրագրերը փակող կամ չափսերը փոխող դասական կոճակները: Ընթացիկ մետրո ծրագրի վրայից ուրիշ մետրո ծրագրեր բացելու դեպքում աշխատող ծրագիրը դրվում է պասիվ ռեժիմում և շարունակում է մնալ բացված: 



Չնայած պասիվ ռեժիմում գտնվող մետրո ծրագրերը չեն օգտագործում համակարգչի ռեսուրսները (բացառությամբ որոշ դեպքերի), բայց այնուամենայնիվ մեծ թվով ծրագրեր բացելու դեպքում անհարմարություններ են առաջանում: Այսպիսով ներկայացնում եմ մետրո ծրագրերը փակելու մի քանի տարբերակներ.

1.Ծրագիրը բաց վիճակում ստեղնաշարի վրա սեղմեք Alt+F4

2.Ծրագիրը բաց վիճակում մկնիկը պահեք ծրագրի վերևի հատվածում (կհայտնվի ձեռքի նշան) և մկնիկի ձախ կոճակը սեղմած պահեք ու քաշեք դեպի էկրանի ներքևի հատվածը:

3.Ստեղնաշարի վրա սեղմեք Ctrl+Shift+Esc: Բացված Task Manager-ում ընտրեք համապատասխան ծրագիրը և սեղմեք End Task կոճակը:

4.Մկնիկը պահեք էկրանի ձախ վերևի հատվածում և իջացրեք ներքև: Կհայտնվի բացված ծրագրերի ցուցակը: Մկնիկի աջ կոճակով սեղմեք համապատասխան ծրագրի վրա և ընտրեք Cose:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն