Եթե պատրաստում եք ինտերնետ կայքեր, ապա այդ կայքերի հաջողության ամենակարևոր նախապայմաններից մեկը առագ բեռնավորումն է: Իհարկե կան բազմաթիվ գեղեցիկ ու օգտակար հավելվածներ, որոնք կարող եք տեղադրել կայքում, սակայն պետք է հաշվի առնեք, որ դրանցից յուրաքանչյուրը շատացնում է կայքի բեռնավորման ժամանակը: Կայքերի առագությունները չափելու համար գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ, սակայն այսօր ուզում եմ անդրադառնալ Pingdom գործիքին, որը գրաֆիկորեն պատկերում է կայքում տեղ գտած ցանկացած էլեմենտի բեռնավորման ժամանակը և չափսը: Օրինակ Armblog.net-ի դեպքում կունենանք այսպիսի պատկեր՝
Ինչպես տեսնում ենք, Armblog.net-ի բեռնավորման արագությունը 100 բալանոց համակարգում գնահատվում է 87 բալ: Փորձեք Ձեր կայքերի վրա և հայտնաբերեք բեռնավորման գորընթացը դանդաղեցնող էլեմենտները: