Google-ի որոնման ծառայությունը այժմ ցուցադրելու է նաև ձեր ֆայլերը


Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի այն փաստին, որ Google համակարգում որևէ արտահայտություն որոնելու հետ միաժամանակ հնարավորություն կա նաև այդ արտահայտությունը որոնել Ձեր Gmail-ի հաշվում: Օրինակ, եթե Google-ում որոնում եք "Բարև" բառը, ապա կցուցադրվի նաև Gmail-ում գտնվող բոլոր այն նամակները, որտեղ կա այդ բառը:

Այժմ Google-ը փորձում է ընդլայնել այդ ֆունկցիան և որոնման արդյունքների մեջ կարող եք գտնել նաև Google Drive-ում տեղադրված Ձեր ֆայլերը: Ֆունկցիան առայժմ գտնվում է փորձարկման փուլում և հասանելի է միայն Google.com կայքում:

Ֆունկցիան աշխատում է նաև Gmail-ի որոնման մեջ: Այսինքն կարող եք Gmail-ի որոնման միջոցով գտնել Google Drive-ում կամ Google Calendar-ում գտնվող տվյալներ: Ֆունկցիան ակտիվացնելու համար այցելեք այստեղ: