Gmail փոստային ծառայությունը փոխել է նամակներ ուղարկելու պատուհանը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Google ընկերությանը պատկանող Gmail փոստային ծառայությունը փոխել է նամակներ ուղարկելու պատուհանը: Այժմ նոր նամակներ գրելու համար կարիք չկա փակել ընթացիկ բացված էջը: Այսինքն, եթե Դուք տվյալ գտնվում եք Gmail-ի որևէ էջի վրա, ապա նոր ֆունկցիայի շնորհիվ նույն պատուհանի մեջ կարող եք ուղարկել նաև նամակներ: Նամակներ ուղարկելու պատուհանը նման է Gmail-ի չաթի պատուհաններին և հնարավորություն կա միաժամանակ բացել մի քանի պատուհան: Նոր պատուհանում նույնպես հասանելի են նամակներ ուղարկելու բոլոր անհրաժեշտ գործիքները: