Ինչպես տեղադրել Mac OS X Mountain Lion 10.8 օպերացիոն համակարգը վիրտուալ միջավայրում

Ամսաթիվ

Նախորդ նյութերում մի քանի անգամ անդրադարձել եմ վիրտուալ միջավայրում տարբեր օպերացիոն համակարգեր  տեղադրելուն, որի արդյունքում ընթացիկ օպերացիոն համակարգի վրա գտնվող ոչ մի ֆայլ կամ ծրագիր չի վնասվում: Կոպիտ ասած հնարավոր է մի օպերացիոն համակարգը աշխատացնել մյուս օպերացիոն համակարգի մեջ որպես սովորական ծրագիր: Վերջերս անդրադարձել էի նաև այն փաստին, որ Apple ընկերությունը թողարկել է իր նոր Mac OS X Mountain Lion 10.8 օպերացիոն համակարգը, որում կատարվել են մի շարք զգալի փոփոխություններ:  Եթե ցանկանում եք այդ համակարգը տեղադրել և փորձարկել սովորական համակարգիչների վրա (ոչ Macintosh), ապա կարող եք հետևել այս պարզ քայլերին և տեղադրել այն վիրտուալ միջավայրում:  

1.Ներբեռնեք VMware  Player 5.0 ծրագիրը:

2.Ներբեռնեք Mountain Lion 10.8 վիրտուալ համակարգը uTorrent ծրագրի միջոցով (եթե չունեք uTorrent ծրագիր, ապա սեղմեք այստեղ):

3.Բացեք ներբեռնված արխիվը և սեղմեք Extract կոճակը: Այդ գործողության ավարտից հետո նույն թղթապանակում կհայտնվի OS X 10.8 Mountain Lion VMware Image թղթապանակ:

4.Բացեք նախորդ քայլում ստացված թղթապանակը, հետո VMWare Unlocker - Mac OS X Guest թղթապանակը, հետո VMware 7.1.x Series, հետո VMware Player Unlocker:

5.Աշխատացրեք այդ թղթապանակում գտնվող 2 ֆայլերը որպես Administrator:


6.Բացեք OS X 10.8 Mountain Lion թղթապանակը և աշխատացրեք OS X 10.8 Mountain Lion.vmx ֆայլը:

7.Բացված պատուհանում ընտրեք copied it տարբերակը:

8.Մի քանի վայրկյան սպասեք և վայելեք նոր օպերացիոն համակարգը:



Տեղադրված համակարգը հետագայում նորից միացնելու համար անհրաժեշտ է ընդամենը բացել VMware Player-ը և սեղմել Mac OS X Mountain Lion 10.8 համակարգի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
4 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

4 մեկնաբ.:

  1. Armen jan im windows 7@ 64 bit a eti kap uni te che?

    ReplyDelete
  2. Arm jan mihat sra Androidovi masinq ches vor eli es vragrov ashxati

    ReplyDelete
  3. https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/552001_440616592657429_1496064631_n.jpg im mot el chi exnum,,,, urish dzev hnaravor chi?

    ReplyDelete
  4. Armen jan im antivirus@(Microsoft security essentials) mejic virus gtav
    jishta asum te che

    ReplyDelete