Ինչպես հեռակառավարել անհատական համակարգիչը iPad-ի և iPhone-ի միջոցով

Ամսաթիվ


Երբեմն ստեղծվում են պարագաներ, երբ գտնվում եք հեռու տան համակարգչից և ցանկանում եք աշխատել կամ կարևոր տվյալներ որոնել այդ համակարգչի վրա: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները մեր օրերում այնքան են զարգացել, որ անհատական համակարգիչները կարող եք ղեկավարել նաև կիլոմետրերով հեռավորության վրա՝ օգտագործելով այլ համակարգիչներ կամ բջջային հեռախոսներ: Այլ համակարգչի միջոցով մյուս համակարգիչը կառավարելու մասին բլոգում արդեն խոսել եմ, այդ պատճառով այսօր կանդրադառնամ միայն iOS համակարգով աշխատող սարքերի (iPhone, iPad) միջոցով անհատական համակարգիչները հեռակառավարելուն: 

Համակարգչի կարգավորումներ

1. Այցելեք այս կայքը և գրանցվեք:
2. Ներբեռնք ծրագիրը և տեղադրեք համակարգչի վրա:
3. Տեղադրելու ընթացքում ընտրեք որևէ գաղտնաբառ:
4. Տեղադրելուց հետո բացեք ծրագիրը:

iPad/iPhone-ի կարգավորումներ:

1.Ներբեռնեք և տեղադրեք այս ծրագիրը iPad/iPhone-ի մեջ:
2.Բացեք ծրագիրը և հեռակառավարեք համակարգիչը:



Կարգավորումներից հետո ցանկացած ժամանակ կարող եք պլանշետի կամ հեռախոսի վրա բացել LogMeIn ծրագիրը ու հեռակառավարել համակարգիչը, եթե իհարկե համակարգիչը միացված է ինտերնետին և LogMeIn ծրագիրը բաց է նաև համակարգչի վրա:



Այս մեթոդով կարող եք նաև ղեկավարել համակարգիչը ցանկացած այլ համակարգչի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է մի համակարգչի վրա տեղադրել ու կարգավորել ծրագիրը, իսկ մյուս համակարգչով այցելել logmein.com և կատարել մուտք: Այսինքն ցանկացած ինտերնետ դիտարկչով կարող եք կապ հաստատել մյուս համակարգչի հետ:


Վերջում նշեմ, որ ծրագիրը հասանելի է նաև Android համակարգով աշխատող հեռախոսների ու պլանշետների վրա):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
2 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

2 մեկնաբ.:

  1. http://gifok.ru/gif/82-armblognet-luchshiy-blog.html

    նայեք

    ReplyDelete
  2. isk es gorcoxutyun@ iPod Touchov chi linum?

    ReplyDelete