Gmail-ի նամակները Google-ի որոնման դաշտում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjFCpQmYH3tNQZGjQYuOv2SLNSMf8B9XIn6C8Uo10_PYVXSb_Zsz4hI5iU7M1-fa3bpZbsp9Ltilc6Tlyd7xrSbf4x8WrfvLZqkrkaYMK0qVUHQX8VlwlIdHke-fDDVyeVSIpm0aON4Jone/s1600/793103-gmail-searching.jpg)
Այսուհետ Google համակարգում որևէ արտահայտություն որոնելու հետ միաժամանակ հնարավորություն կա նաև այդ արտահայտությունը որոնել Ձեր Gmail-ի հաշվում: Օրինակ, եթե Google-ում որոնում եք "Բարև" բառը, ապա կցուցադրվի նաև Gmail-ում գտնվող բոլոր այն նամակները, որտեղ կա այդ բառը: Տեղեկացնեմ նաև, որ Gmail-ում որոնում կկատարվի միայն այն դեպքում, երբ նույն դիտարկչով մուտք գործած լինեք Ձեր Gmail-ի հաշիվ:
Ծառայությունը այժմ գտնվում է փորձարկման փուլում և հասանելի է միայն Google.com կայքում (Google.am և Google.ru կայքերի դեպքում չի աշխատի): Ծառայությունը ակտիվացնելու համար այցելեք այտեղ և սեղմեք համապատասխան կոճակը: Ակտիվացումից մի քանի ժամ անց Gmail-ի հաշվին կստանաք նամակ, որից հետո կարող եք արդեն օգտվել այդ ծառայությունից: