Ստեղծեք վիրտուալ թանգարան Ֆեյսբուքի Ձեր լուսանկարներով


Intel ընկերությունը ստեղծել է մի հետաքրքիր կայք, որը թույլ է տալիս Ֆեյսբուքի նկարներով ստեղծել վիրտուալ թանգարան և կատարել վիրտուալ այց դեպի այդ թանգարան գեղեցիկ երաժշտության ներքո: Անհրաժեշտ է ընդամենը այցելել ներքևի կայքը և սեղմել Connect To Facebook կոճակը: Այնուհետև ծրագրին պետք է տալ իրավասություններ, որպեսզի այն կարողանա Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլից վերցնել լուսանկարներ և այլ անհրաժեշտ տվյալներ: