Ֆեյսբուքը սերվերներից վերջնականապես կջնջի օգտատերերի լուսանկարները 30 օր անց


Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի այն փաստին, որ Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարները սոցիալական ցանցից ջնջելուց հետո դրանք շարունակում են պահպանվել Ֆեյսբուքի սերվերների վրա և ուղիղ հղումով հասանելի են բոլորին: Մինչ այժմ ոչ մի ժամկետ չկար դրված այդ լուսանկարների վրա: Այսինքն Ֆեյսբուքից ջնջված լուսանկարները կարող են մնալ սերվերների վրա ամիսներ շարունակ: Այդ փաստը իհարկե առաջացրել էր բազմաթիվ օգտատերերի դժգոհությունը և մի քանի ամիս առաջ Ֆեյսբուքը ընդունեց, որ սոցիալական ցանցում կա այդպիսի բացթողում և դա պայմանավորված է լուսանկարների տեղադրման և պահպանման հին համակարգով: Այժմ լուսանկարների պահպանման նոր համակարգ է գործում, որը սերվերների վրայից ջնջելու է սոցիալական ցանցում օգտատերերի կողմից ջնջված լուսանկարները 30 օր անց: