Ինչպես իմանալ Google-ի քարտեզի վրա գտնվող ընթացիկ տեղամասի լուսանկարի ամսաթիվը

Ամսաթիվ

Ենթադրենք Google-ի քարտեզի վրա գտել եք որևէ տեղամաս և ցանկանում եք իմանալ, թե երբ է թարմացվել այդ տեղամասը վերջին անգամ: 

Արբանյակից արված լուսանկարների ամսաթվերը իմանալու համար անհրաժեշտ է քարտեզների օնլայն տարբերակի փոխարեն օգտվել Google Earth ծրագրից:


1.Բացեք Google Earth ծրագիրը:

2.Որոնեք որևէ տեղամաս:

3.Առավելագույն մեծացրեք այդ տեղամասը (մկնիկի ակով)

4.Նկարի ներքևում կտեսնեք լուսանկարի ամսաթիվը:

Փողոցային լուսանկարների ամսաթվերը իմանալու համար կարող ենք արդեն օգտվել քարտեզների օնլայն տարբերակից:



1.Բացեք Google Maps-ը:

2.Որոնեք որևէ տեղամաս:

3.Քաշեք "Street View" նշանը և տեղադրեք քարտեզի վրա (նշանը գտնվում է խոշորացման նշանի վերևում)

4.Լուսանկարի ներքևում կցուցադրվի ամսաթիվը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
2 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

2 մեկնաբ.:

  1. Բարև Արմեն ջան:
    Մի բան հարցնեմ: "Գուգլ Երկիր" ծրագրում հնարավոր է դիտել ՀՀ քաղաքներից մեկի` օրինակ Երևանի փողոցները 3D տարբերակով?

    ReplyDelete
    Replies
    1. http://www.360yerevan.am/tour/Streets/Kentron%20taxamas/Republic%20Square/index.html

      Delete