Internet Explorer-ը ավելի քիչ էներգիա է խլում մարտկոցից, քան մնացած դիտարկիչները

Ամսաթիվ

Գոյություն ունի հետաքրքիր ու օգտակար կայք, որի միջոցով հնարավոր է կատարել ինտերնետ դիտարկիչների փորձարկում և ստացված արդյունքները համեմատել միմյանց հետ: Այդ կայքի միջոցով կատարված փորձարկման արդյունքում պարզվել է, որ Internet Explorer օգտագործելու դեպքում համակարգչի մարտկոցը ավելի ուշ է լիցքաթափվում: Փորձարկումը կատարվել է նույն համակարգչի վրա տեղադրված տարբեր ինտերնետ դիտարկիչների միջոցով: Այսպիսով ահա արդյունքները:

Browsers

Ինչպես տեսնում ենք, Internet Explorer-ով աշխատող համակարգչի մարդկոցը լիցքաթափվում է բոլորից ուշ: Նշեմ նաև, որ նշված կայքի միջոցով փորձարկման արդյունքում Chrome-ը ստանում է առավելագույն միավորներ: Եթե ցանկանում եք տեսնել, թե Ձեր ինտերնետ դիտարկիչը քանի միավոր կվաստակի, ապա սեղմեք այստեղ և ստուգեք: Փորձարկման ժամանակ օգտագործվող համակարգչի պարամետրերը, ինտերնետ դիտարկիչը և ստացված արդյունքը կարող եք գրել մեկնաբանություններում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
3 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

3 մեկնաբ.:

  1. մեկա իրան ոչ մեկ չի օգտագործի :D

    ReplyDelete
  2. ԵՍ փորձարկեցի ու Chrome-ը ամենաշատ միավորներ ստացավ

    ReplyDelete