Google ընկերությունը այժմ հնարավորություն ունի ուղարկել անհատական վիճակագրական տվյալներ
Ամսաթիվ
Google ընկերությունը այժմ իր օգտվողներին հնարավորություն է տալիս հետևել իրենց սեփական վիճակագրական տվյալներին մեկ ամսվա կտրվածքով: Վիճակագրական տվյալները ներառում են Ձեր կողմից ամենաշատ փնտրված բառերի ցուցակը, ստացված և ուղարկված նամակների քանակը, Youtube կայքում Ձեր կողմից տեղադրված վիդեոների դիտման քանակը և այլ օգտակար տեղեկություններ:
Կարող եք նաև իմանալ, թե որ համակարգիչներից և որ ծրագրերից է մուտք կատարվել Գուգլի Ձեր հաշիվ: Ծառայությունը ակտիվացնելու դեպքում Ձեր ամսական վիճակագրությունը կուղարկվի ամեն ամիս: Ակտիվացնելու համար սեղմեք այստեղ: