Ֆեյսբուքի չաթի պաշտոնական ծրագիրը Windows օպերացիոն համակարգի համար


Այլևս կարիք չկա բացել որևէ ինտերնետ դիտարկիչ և զրուցել Ֆեյսբուքի ընկերների հետ, քանի որ դրա համար կան մի քանի ծրագրեր: Վերջերս այդ հնարավորությունը ավելացավ նաև Skype-ին, սակայն հատուկ Ֆեյսբուքի ընկերների հետ զրուցելու համար գոյություն ունի պաշտոնական ծրագիր: Այդ ծրագիրը կոչվում է Facebook Messenger: Դրա միջոցով կարող եք առանց Facebook.com այցելելու զրուցել ընկերների հետ, ինչպես նաև ծրագիրը ցուցադրում է վերջին տեղեկացումները (Notifications) և ընկերների ակտիվություւնը (Ticker):

Ծրագրի գլխավոր առավելություններից եմ համարում այն փաստը, որ այն հնարավորություն կա այն տեղադրել էկրանի որևէ անկյունում և միաժամանակ կատարել այլ աշխատանք:

Ծրագիրը փակելու համար սեղմեք ծրագրի նշանի վրա մկնիկի աջ կոճակով ու ընտրեք Exit:
Արմեն ջան մի հատ թեմայից դուրս հարց տամ .. կարող ա դու տեղյակ լինես տենց ծրագիր կա ,որ MS word-ում տեքստ հավաքելու ժամանակ բառը սխալ հավաքելուց տակը կարմիր գծելուց բացի մի հատ ձեն հանի , կապ չունի թե ինչ ձեն ... էնքան որ տեղյակ պահի սխալիդ մասին ..
ReplyDeleteP.S. ում որ հետաքրքրում ա արդեն Office-ը հայաֆիկացնող , հայերեն բառերի ուղղագրությունը ստուգող ու screen tip-երը հայաֆիկացնող ծրագեր կան
էս screen tip-երի համար!
էս էլ Office-ի հայաֆիկացման համար!
ուղղագրական սխալներներնի համար էլ - ավտոմատ միանում են էս 2ը install անելուց հետո