Ֆեյսբուքը փոխում է էջերի դիզայնը: Կարող եք փորձարկել նոր Timeline-ը ձեր էջերի վրա

Ամսաթիվ

Ամիսներ առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց անհատական պրոֆիլների նոր դիզայնը, որ կոչվում է Timeline: Եվ ահա շուտով Ֆեյսբուքը ավտոմատ  կփոխի բոլոր էջերի (Page) դիզայնը: Ավելի կոնկրետ ս.թ. մարտի 30-ին Timeline-ը կիրառվելու է Ֆեյսբուքի բոլոր էջերի վրա: Սակայն Ֆեյսբուքը այժմ հնարավորություն է տալիս էջերի ադմիններին փորձարկել նոր թայմլայնը և փոխել իրենց էջերը դիզայնը: Նոր Թայմլայնի շնորհիվ էջերի ադմինները կարող են`


-ավելացնել մեծ չափսերի առաջնային լուսանկար


-ընտրել 12 բաժիններ, որոնք կցուցադրվեն առաջնային լուսանկարի ներքևում (օր. լուսանկարներ, ծրագրեր, լայքերի քանակ և այլն )


-էջի պատի վրա ընտրել որևէ գրառում և կարգավորել դրա ցուցադրումը (ցուցադրել մեծ չափով (աստղ), միշտ ցուցադրել վերևում (մատիտ), չցուցադրել կամ ջնջել)


-ադմինի բոլոր գործիքները հավաքված են մեկ վայրում, որտեղ կարող եք տեսնել վիճակագրական տվյալներ, էջի գրառումների հետ կապված ակտիվություններ 


-էջերի ադմինները այժմ կարող են ստանալ նամակներ և պատասխանել դրանց


Նոր Թայմլայնը միացնելու համար այցելեք այստեղ և ընտրեք էջը: Այնուհետև փորձարկելուց հետո սեղմեք Publish և պահպանեք փոփոխությունները:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն