Microsoft Windows-ի լոգոների պատմությունը


Ինչպես գիտենք այս տարվա երկրորդ կեսին Microsoft-ը կթողարկի իր հերթական օպերացիոն համակարգը, որը կոչվելու է Windows 8: Այդ օպերացիոն համակարգի լոգոն զգալի տարբերվում է նախորդ տարբերակների լոգոներից: Փորձենք վերհիշել տարբեր Windows-ների լոգոները և տեսնենք, թե ժամանակի ընթացքում ինչ փոփոխություններ են եղել:
Windows 1.0-ի լոգոն ունի շատ պարզ ու թեթև տեսք:

Windows 3.1-ում ավելացավ պատուհաններ հիշեցնող ալիքը՝ իր դասական գույներով:

Windows 95-ը ունի նույն լոգոն, սակայն փոխվել է հետևի ֆոնը և ավելացել է մի փոքր թափանցիկություն պատուհանների գույների վրա:

Windows 98-ի լոգոն նույն 95-ի լոգոն է

Windows XP-ն Մայքրոսոֆթի ամենատարածված օպերացիոն համակարգն է: Լոգոյի վրա այլևս չկան սև վանդակները: Փոխվել է ալիքների ձևը:

Windows Vista-ում նույն XP-ի լոգոն է, սակայն կապույտ շրջանակի մեջ: Այդ լոգոն այժմ փոխարինել է Windows-ի դասական Start Menu-ն:

Windows 7-ում կապույտ շրջանակը անհետացել է և պատուհանների վրա ավելացել են մի շարք էֆեկտներ:

Եվ վերջապես Windows 8-ում անհետացել են բոլոր նախորդ փոփոխությունները և այս լոգոն ավելի շատ նման է Windows 1.0-ի լոգոյին:

hetaqrqir er
ReplyDeletees windows98 ogtagorcel em (darer araj pentyum 2-i vra) :))
ReplyDeletees windows 8-@ apushutyuna daj@ windows 2000-@ 8-ic lavna
ReplyDelete