Չափազանց օգտակար հավելված Google Chrome ինտերնետ դիտարկչի համար: Speed Dial 2

Հավելվածի շնորհիվ կարող եք նաև ստեղծել տարբեր խմբեր և կայքերը դասավորել այդ խմբերի մեջ: Հավելվածի կարգավորումների միջոցով կարող եք կատարել մի շարք փոփոխություններ (օր. փոխել ֆոնի նկարը, կարգավորել ցուցակում ցուցադրվող կայքերի չափսերը և այլ պարամետրեր):
Ինչպես տեղադրել և օգտագործել
1. Այցելեք այս կայքը:
2. Ներբեռնեք և տեղադրեք հավելվածը:
Եթե հավելվածը չի տեղադրվում, ապա ներբեռնեք Google Chrome դիտարկչի վերջին տարբերակը:

3. Սեղմեք + նշանի վրա և լրացրեք կայքի տվյալները՝ հասցեն, անունը, նկարի ինտերնետային հասցեն, կամ ընտրեք եղած նկարներից որևէ մեկը, ընտրեք խումբը կամ ստեղծեք նոր խումբ: Եթե նկարը չեք ընտրում, ապա այն ավտոմատ կգեներացվի տվյալ կայք այցելելու դեպքում (լուսանկարի թարմացման ինտերվալը կարող եք փոխել կարգավորումներում):

Եթե ցանկանում եք փոխել եղած կայքի տվյալները կամ թարմացնել նկարը, ապա մկնիկի աջ կոճակով սեղմեք տվյալ կայքի լուսանկարի վրա և սեղմեք Edit: Վերջին փակված կայքերի ցանկը և պահպանված կայքերի հասցեները տեսնելու համար մկնիկը պահեք հավելվածի էջի աջ մասում և ցանկը կհայտնվի:

Հավելվածի կարգավորումները բացելու համար սեղմեք դիտարկչի վերևի աջ անկյունում գտնվող կայծակի նշանի վրա և ընտրեք Options:

Հավելվածի հնարավորություն ունի նաև ցուցադրել այցելված կայքերի մասին վիճակագրական տվյալներ: Յուրաքանչյուր կայքի լուսանկարի ներքևի մասում ցուցադրվում է ձեր կողմից այցելումների քանակը, իսկ ավելի մանրամասն վիճակագրական տվյալներ տեսնելու համար սեղմեք հավելվածի հետևի ֆոնի վրա և ընտրեք Statistics`

Հավելված ջնջելու համար մկնիկի աջ կոճակով սեղմեք կայծակի նշանի վրա ու ընտրեք Delete:

Ինչ լավն էր: Շնորհակալություն: ^_^
ReplyDeleteHaa es sranic ogtagorcel em :D :D :D
ReplyDeletees unem sra arajin versian ,bayc mi hat terutyun uni Google Accountum chi pahum kayqer@ :((
ReplyDeleteԵս միշտ Google Chrome եմ օգտագործում
ReplyDeleteՇնորհակալություն նման օգտակար գրառման համար :))
Ինչպես ասում էին հայ դյութազունները, զփիառեք, որ զփիառվեք:Ճ
ReplyDeleteԱպրե՛ս, Արմեն ջան, մի խոսքով երկար գրելու փոխարեն «ապրե՛ս»: Բլոգիդ հետևելով՝ այսպիսի բաների վրա ավելորդ ժամանակ չեմ ծախսում: Շարունակում ես զարմացնել
ReplyDeleteВизуальные закладки от яндекс а ն ավելի լավն է
ReplyDeletesra arajin@ avel lavna
ReplyDeleteՄերսի :Ճ Լոգոի պահը ամենաշատը դզեց :Ճ http://s003.radikal.ru/i203/1202/b4/c69e556dcf23.jpg
ReplyDeleteBarev Armen cheiq asi ka nenc funkcia vor kompi mej exac folderi vra kod dnen u ete ka ktexadreq kayqum indz karciqov bolorin ogtakar klini
ReplyDeleteIm mot "Add To Chrome"-n chka :( http://imageshack.us/photo/my-images/822/chromefail.jpg/
ReplyDelete