Ֆեյսբուքի լայքեր, թե ինքնախաբեություն

Ամսաթիվ

Վերջերս Հայաստանում կազմակերպությունները սկսել են համեմատաբար ավելի շատ ուշադրություն դարձնել Ֆեյսբուք սոցիալական կայքի վրա: Դա բնական երևույթ է, քանի որ Ֆեյսբուքը այսօր հանդիսանում է ոչ միայն ընկերների հետ շփվելու հեշտ միջոց, այլ նաև սեփական ապրանքը գովազդելու ու հաճախորդների հետ մշտական կապի մեջ գտնվելու արդյունավետ տարբերակ: Սակայն կեղծ լայքերը հավաքելը ինքնախաբեություն է: Ֆեյսբուքի էջի իմաստը կայանում է նրանում, որ այդ ապրանքը, ծառայությունը, կամ մարդու գործունեությունը հավանողները տեղեկացված լինեն նորություններին կամ պարբերաբար ստանան որոշակի ինֆորմացիա: 

Օրինակ եթե մի էջ ունի 1000 իրական և 4000 կեղծ լայք, ապա դրանից կարելի է ենթադրել, որ այդ էջում հրապարակած ցանկացած նորություն այնուամենայնիվ կտեսնի 1000 հոգի: Այս դեպքում ինչ իմաստ ունի կեղծ պրոֆիլների հաշվին 4000 լայք շատացնել: Սա նույնն է, որ տպագրեք 5000 հատ հրավիրատոմս ու վարձեք աշխատող, որպեսզի նա փողոցում կանգնի ու անցորդներին բաժանի դրանք: Սակայն մեր դեպքում այդ տղան կբաժանի 1000 հրավիրատոմս, իսկ մնացած 4000-ը կնետի աղբարկղը: Իսկ դուք չեք իմանա դրա մասին ու կկարծեք, որ ձեր հաճախորդներին բաժանել եք 5000 հրավիրատոմս:
Հիմա անդրադառնանք այն փաստին, թե ինչ իմաստ ունի մարդկանց ստիպել հավանել ձեր էջերը: Այս դեպքի համար նորից անդրադառնանք վերևում նշված օրինակին: Ենթադրենք նույն այդ աշխատողը 4000 հրավիրատոմսերը ոչ թե նետում է աղբարկղը, այլ ստիպողական դրանք տալիս է այցորդներին: Այդ դեպքում կունենանք նույն էֆեկտը, քանի որ այցելուներին հաստատ չի հետաքրքրի իրենց ստիպողաբար հանձնած հրավիրատոմսերը և նրանք կնետեն դրանք աղբարկղը:  Փաստորեն այս ամենից կարելի է կատարել եզրակացություն. Անիմաստ է մարդկանց  ստիպել կամ խնդրել, որպեսզի Like անեն ձեր էջերը կամ կեղծ պրոֆիլների հաշվին լայքեր հավաքել, քանի որ դա ինքնախաբեություն է:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
3 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

3 մեկնաբ.:

  1. armblog@ joxovrdi sirvac u hetaqrqir bloga hamara etqan lav@ halala armblogin es tesel em vor kexc like en tvel orinak amerikacin inch giti dra blog@ incha nshanakum u havayi like e talis isk armblogum ov havanum e blog@ na e like talis halala armblogin

    ReplyDelete
  2. Այո, կեղծ մարկետինգի կեղծ արդյունքներն են դրանք:

    ReplyDelete