Լույս է տեսել «Forgive me for not forgetting me» գիրքը
Ամսաթիվ
Վերջերս Գրողների միության հրատարակչությունում լույս է տեսել երիտասարդ գրող Աստղիկ Օհանյանի "Forgive me for not forgetting me" (Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար) գիրքը: Գրքում նկարագրված է երիտասարդ երաժշտագետ Էլիզաբեթի և տաղանդավոր երիտասարդ նկարիչ Ալեքսի սիրո գողտրիկ պատմությունը: Երիտասարդները հանդիպում են, գտնում իրար, ճանաչում և սիրում: Թվում է, որ ողջ աշխարհն է ծաղկել նրանց սիրո առաջ, և զույգին սպասվում է անամպ ու երջանիկ կյանք և սեր` “մինչև լուսին և հետ”: Բայց դաժան իրականությունն իր անողորմ հարվածն է հասցնում երիտասարդներին. նրանց վիճակված չէ երկար ժամանակ վայելել իրենց սիրո քաղցր վայրկյաններն անգամ: Սերը, որ թվում էր ամենակարող, անզոր է մահվան անգութ սրի առջև: Կտրվում է մի երիտասարդ ու տաղանդաշատ երիտասարդի կյանքի թելը, և սև մշուշով է պատվում նրա սիրած էակի կյանքը: Հինգ երկար տարիներ աղջիկը փորձում է վերագտնել իրեն, փորձում է համակերպվել կատարվածի հետ. բայց ամենազոր սերը նրան չի լքում, նա շարունակում է սիրել և անմար պահել իր սիրած տղայի հիշատակը:
Կարծում եմ, որ գիրքը կհետաքրքրի հատկապես երիտասարդ սերնդին, պատանիներին, որոնք նոր են ոտք դնում կյանք: Չէ որ այն իրենց նման պատանի և երազանքներով լի մարդկանց մասին է: Քանի որ գիրքը գրված է անգլերեն լեզվով, ապա համոզված եմ, որ այն օգտակար կլինի նաև անգլերեն լեզուն սովորողների համար:
Աստղիկ Օհանյանը ընդամենը 21 տարեկան է: Ավարտել է Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը: Ներկայումս սովորում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում: Երիտասարդ և խոստումնալից գրողն իր առաջին գիրքն է հանձնել ընթերցողի դատին, գիրք, որը խորհելու և մարդկային արժեքները վերագնահատելու առիթ է տալիս: Գիրքը կարող եք գնել Նոյան Տապան և Գրքերի աշխարհ գրախանութներից:
Շնորհավորում եմ Աստղիկին` հրաշալի ստեղծագործության լույս տեսնելու կապակցությամբ: Հուսով եմ, որ տաղանդավոր աղջիկը դեռ բազմաթիվ նոր և հետաքրքիր գրքերով կուրախացնի մեզ:
ARMEN JAN VONC QASHEM ES ?
ReplyDeletearmen jan vonc download anem es???????
ReplyDelete