Բարև Facebook, ես քեզ սպասում էի
Ամսաթիվ
Հաջորդ օրը վիճակը ավելի բարդացավ: Սեղմում էի "Send Code" կոճակը և ֆեյսբուքից ստանում հաղորդագրություն, որ այդ գործողությունը անհնար է կատարել: Փորձեցի նամակ գրել ֆեյսբուքին բոլոր հնարավոր մեթոդներով և կապի միջոցներով: Նույնիսկ փորձեցի զանգահարել, սակայն միանում էր ավտոմատացված համակարգ և տեղեկացնում, որ ձայնային սպասարկում այժմ հասանելի չի: Գրածս նամակներին ի պատասխան մի քանի օրից ստացա նամակ, որը պահանջում էր իրենց ուղարկել իմ անձնագրի պատճեն:
Կատարեցի նաև այդ քայլը և արդեն սկսեցի հավատալ, որ աշխարհի թիվ մեկ կայքն ինչ-որ չափով ուշադրություն է դարձնում իր այցելուների կողմից ուղարկված նամակներին: Եվ ահա ուրբաթ առավոտյան այցելեցի ֆեյսբուք և տեսա, որ հայտնվել է նոր կոճակ (Send via call): Սեղմեցի այդ կոճակի վրա և ինձ զանգ եկավ +16508870260 համարից: Վերցրեցի հեռախոսը և ֆեյսբուքի ավտոմատ համակարգը ինձ թելադրեց այն կոդը, որը վերջին 5 օրերի ընթացքում ինձանից պահանջվում էր մուտքագրել: Կոդը մուտքագրելուց հետո ֆեյսբուքն ինձ ցուցադրեց ընկերներիցս մի քանիսի նկարները և պահանջում էր նշել նրանց անունները: Այդ քայլերը անցնելուց հետո վերջապես մուտք գործեցի ֆեյսբուք:
Եթե հիշում եք, ամիսներ առաջ Google-ը նույնպես արգելափակել էր իմ պրոֆիլը և իմ կողմից գրված տասնյակ նամակներին այն ժամանակ չստացա ոչ մի պատասխան: Այս ամենից կարելի է ենթադրել, որ ֆեյսբուքը ի տարբերություն Google-ի չի անտեսում իր օգտատերերի կողմից գրված նամակները: Եթե դուք նույնպես խնդիրներ ունեք ֆեյսբուքի հետ կապված, ապա հաջորդ նյութերից մեկում կտեղեկացնեմ, թե ինչ մեթոդներով է հնարավոր կապ հաստատել ֆեյսբուքի ադմինիստրացիայի հետ:
Հ.Գ.
Ժողովուրդ ջան փաստորեն հնարավոր է ապրել առանց ֆեյսբուքի: Ես արդեն սկսել էի չնկատել Ֆեյսբուքի բացակայությունը, սակայն ափսոսում էի պրոֆիլս և բլոգի ֆեյսբուքյան էջը, որը 10.000-ից ավել like ունի:
aaaaaaa es chem patkeracnum te inch klner vor qo facebook-@ korer :-o
ReplyDeleteArmen jan nujn ban@ im u axpors profili heta exel @ndex resendi kochak kar es sexmel em im heraxosin ekela cod@ bajc axpors heraxosin ira kod@ chi galis inchka resend sexmuma, hima inch ani + im@ armentela iran@ vivacell karoxa et dra heta kapvac vor chi hasnum iran@, inchqan jogeci qonnel er vivacell, hima karas axper mi ban ases inch anenq??
ReplyDeleteՄի 2-3 օր սպասեք, պիտի կոճակ հայտնվի, որ սեղմեք զանգ գա ու կոդը ասի, եթե դա չլինի, ապա փորձեք նամակ գրել հետևյալ նյութում նշված մեթոդներով
ReplyDeletehttp://www.armblog.net/2011/12/blog-post_05.html
Armen jan inch ases pordzeci...Arden mi qani amis e ,vor facebook-is profily argelapakvac e:( Henc mtnum em grvum e,vor im profily entarkvel e phishingi...Qo asac dzeverov el em arel`chi stacvuum...Inch anem?:( http://www.facebook.com/help/contact/?id=260749603972907.Sranov el em pordzel...
ReplyDelete