Մկնիկի ակի օգտակար ֆունկցիաները

Ամսաթիվ


Մկնիկի մեջտեղի ակը նախատեսված է ոչ միայն պտտելու համար, այլ նաև սեղմելու: Եկեք տեսնենք, թե ինչեր կարելի է անել Google Chrome դիտարկչում և այլ միջավայրերում մկնիկի մեջտեղի ակի միջոցով:

1.Կայքի հղումները
Սեղմեք ցանկացած հղման վրա մկնիկի մեջտեղի ակով և այն կբացվի նոր պատուհանում: Եթե ցանկանում եք հղումը բացել նոր պատուհանում և միանգամից տեսնել, ապա սեղմած պահեք shift-ը և հղման վրա սեղմեք  մկնիկի ակով:

2.Դիտարկչի կոճակները
Սեղմեք դիտարկչի ցանկացած կոճակի վրա (օր. refresh, back, forward) մկնիկի մեջտեղի ակով և այն կբացվի նոր պատուհանում: 

3.Փակել պատուհանները
Սեղմեք դիտարկչի ցանկացած պատուհանի վերնագրի վրա մկնիկի մեջտեղի ակով և այն կփակվի:

4.Մեծացնել/փոքրացնել էջը
Բացված էջի չափսերը փոխելու համար սեղմած պահեք Ctrl կոճակը և այնուհետև պտտեք մկնիկի մեջտեղի ակը դեպի վերև կամ ներքև:

5.Ավտոմատ սքրոլինգ
Ավտոմատ սքրոլինգի համար որևէ ազատ հատվածում (ոչ հղման վրա) սեղմեք և թողեք մկնիկի մեջտեղի ակը, այնուհետև մկնիկը տեղաշարժեք վերև կամ ներքև:

6.Հորիզոնական սքրոլինգ
Բացված կայքը հորիզոնական սքրոլինգի համար սեղմած պահեք shift կոճակը և պտտեք մկնիկի ակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
3 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

3 մեկնաբ.: