Ֆեյսբուքը թերթի կրպակ չի, որ փակվի

Ամսաթիվ


Բազմաթիվ նամակներ եմ ստացել այս թեմայով, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ երեկվա բլեֆին: Ժողովուրդ ջան ֆեյսբուքը 2012 թվականի մարտին չի փակվելու: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքի բլոգում: Մի հավատացեք լրատվական կայքերի կողմից տարածվող ոչ ստույգ նորություններին, քանի որ հայտնի է, որ հայկական լրատվական կայքերի մեծամասնությունը զբաղվում են Copy Paste-ով: Բավական է մի արտասահմանյան հայտնի կայք մի հիմարություն գրի, հայկական կայքերը առանց ինֆորմացիան ճշտելու տեղադրում են իրենց մոտ՝ գրելով հետևյալ ծիծաղելի վերնագրերը

Ֆեյսբուքը կփակվի մարտին
Ֆեյսբուքը քայքայում է Մարկի նյարդերը
Ցուկերբերգը հոգնել է կյանքից
Ցուկերբերգը հայտարարեց, որ փակելու է ֆեյսբուքը
Ֆեյսբուքը դուրս է եկել կառավարումից
Ցուկերբերգը ցանկանում է նորից սովորական մարդ դառնալ

Այստեղ զվարճալին այն է, որ լրատվական կայքերը այս տեղեկություն վերցրել են Weeklyworldnews.com կայքում ս.թ. մարտ ամսին տեղադրված գրառումից 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
2 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

2 մեկնաբ.:

  1. Դե ալմ-ի նման ալիքը որ փակին,ֆեյսբուքը կփակեն ու կփակեն =)) =)) =)) =))

    ReplyDelete
  2. mi banem uzum harcnem, mi qani or araj facebook-um mi nkar gta vorum grvacer vor turq hackerner@ hnaravora hardzakven haykakan ejeri vra u karoxa tarber cuxakner sarqen, hima es uzumem mtnem im profile bayc facebook-i et mtnelu tex@ mi qich poxvela sax xarnvela irar, asumem karoxa et iranqen arel?? xndrumem Armen jan ete djvar chi patasxani ;)) ;;)

    ReplyDelete