Ինչպես պատրաստել ամանորյա տոնածառ՝ օգտագործելով միայն սկավառակներ և սկոչ
Ամսաթիվ
Նախորդ նյութերից մեկում տեսանք, թե ինչպես կարելի է չօգտագործվող սկավառակներից պատրաստել ամանօրյա տոնածառի խաղալիքներ: Այս անգամ կփորձենք այդ նույն սկավառակներից պատրաստել ամանորյա գեղեցիկ տոնածառ:
Անհրաժեշտ է ունենալ.
1. Շատ սկավառակներ
2. Սկոչ
3. Հմուտ ձեռքեր :)
Քայլ 1
Գետնի վրա դասավորեք սկավառակները նկարում պատկերված ձևով և ամրացրեք դրանք սկոչի միջոցով
Սա կլինի մեր տոնածառի մի կողմը: Քանի որ տոնածառը ունենալու է երեք կողմ, այդ պատճառով անհրաժեշտ է պատրաստել ևս երկու այդպիսի հավաքածու: Այսինքն պետք է պատրաստել 3 հատ առանձին հավաքածու:
Քայլ 2
Այս քայլում պետք է պատրաստել տոնածառի հիմքը: Գետնի վրա դասավորեք սկավառակները նկարում պատկերված ձևով և ամրացրեք դրանք սկոչի միջոցով: Պետք է ստացվի հավասարակողմ եռանկյուն: Հիմքի վերևի մասի սկավառակների քանակը պետք է հավասար լինի նախորդ քայլի նկարի ներքևի սկավառակների քանակին (մեր դեպքում 5 հատ)
Քայլ 3
Գետնի վրա ամրացրեք առաջին քայլում պատրաստած կողմերը երկորդ քայլում պատրաստած հիմքին: Ցանկալի է օգտագործել լրացուցիչ սկավառակներ՝ տոնածառի ամրությունը ապահովելու համար (նկարում լրացուցիչ սկավառակները սպիտակ գույն են)
Քայլ 4
Նկարում պատկերված x կետերից բռնեք և բարձրացնելով վերև դրանք միացրեք իրար: Եվս մեկ անգամ ամրացրեք տոնածառի թույլ կետերը սկոչի միջոցով:
Տոնածառն արդեն պատրաստ է: Այս մեթոդում օգտագործվել է 120 սկավառակ (3x27 կողքերը, 15 հատ հիմքը և 24 հատ լրացուցիչ ամրության համար): Եթե չունեք այդքան սկավառակ, ապա կարող եք փորձել պատրաստել համեմատաբար ավելի փոքր տոնածառ՝ պահպանելով կողքերի և հիմքի սկավառակների հարաբերությունը (հիմքի վերևի մասի սկավառակների քանակը պետք է հավասար լինի կողքերի ներքևի մասի սկավառակների քանակին):
es ksarqem u kporcem aveli mec@ mi harc Armen isk aveli meci hamar inchqan pet qe ogtagorcel
ReplyDeleteskochner@ chen revum????????????????????????
ReplyDelete