Ֆեյսբուքի նոր դիզայնը աստիճանաբար ակտիվանալու է բոլոր օգտատերերի մոտ
Ամսաթիվ
Ֆեյսբուք սոցիալական կայքը ս.թ. սեպտեմբերին F8 համաժողովում ներկայացրել էր իր նոր դիզայնը, որը այն ժամանակ ակտիվ էր միայն մշակողների համար: Սակայն մեծամասնությունը ժամանակից շուտ ակտիվացրել էին Timeline-ը այս հնարքի միջոցով: Երեկվանից բազմաթիվ նամակներ եմ ստանում, ովքեր դժգոհում են այն փաստից, որ իրենց մոտ ավտոմատ ակտիվացել է նոր դիզայնը և ցանկանում են վերադառնալ հին ձևին: Պարզվում է ֆեյսբուքի նոր դիզայնը արդեն սկսել է ավտոմատ կերպով ակտիվանալ օգտատերերի մոտ: Այն սկզբում ակտիվացել է Նոր Զելանդիայում և շուտով հասանելի կլինի ֆեյսբուքի բոլոր օգտատերերի համար: Ի պատասխան ձեր նամակներին, տեղեկացնեմ, որ նոր դիզայնը ավտոմատ ակտիվանալուց հետո այլևս հնարավոր չի վերադարձնել հին ձևը:
Նոր Timeline-ի շնորհիվ հնարավոր է լուսանկարներ տեղադրել կամ գրել ստատուսներ անցյալ ժամանակով, պատի վրա տեսնել ֆեյսբուքի ողջ պատմությունը, ինչպես նաև կատարել մի շարք հետաքրքիր գործողություններ:
mi dzev gteq het berenq eliii(((
ReplyDeleteIsk ete avtomat chi aktivacel,ay aktivacrel es em aktivacrel?Ayd depqum el hnaravor chi hin@ veradarcnel?
ReplyDelete