Դարձրեք համակարգչի ֆորմատավորումն ավելի արագ ու հաճելի գործընթաց

Ամսաթիվ

Համակարգչի երկար ու ձանձրալի ֆորմատավորումից խուսափելու համար վերջերս հայտնաբերել եմ մի մեթոդ, որն ուզում եմ ներկայացնել: Պարզվում է, որ տեղադրման սկզբնական փուլում կարող եք արդեն օգտվել Windows-ի որոշ ֆունկցիաներից: Օրինակ, կարող եք խաղալ խաղեր կամ բացել տարբեր ծրագրեր: Կարող եք նաև բացել Task manager-ը և արագացնել տեղադրման գործընթացը՝ այդ պրոցեսին տալով ավելի բարձր առավելութուն: Այս ամենն անելու համար հարկավոր է ֆորմատի էկրանի վրա սեղմել Shift+F10  (նկարներում ցույց է տրվում, թե որ պահից կարող եք սեղմել Shift+F10)


Windows XP

Windows 7


Shift+F10 սեղմելուց հետո կհայտնվի windows-ի հրամանների սև պատուհանը, որի միջոցով կարող եք բացել տարբեր պատուհաններ: Օրինակ Task Manager բացելու համար գրեք c:\windows\system32\taskmgr.exe


Windows-ի տեղադրումը արագացնելու համար մտեք պրոցեսների մեջ, գտեք Setup-ի պրոցեսը և մկնիկի աջ click-ով դրան տվեք բարձր առավելություն:




Այս դեպքում Օպերացիոն համակարգի տեղադրման պրոցեսին համակարգիչը ավելի շատ ռեսուրսներ կտա և այն կավարտվի ավելի շուտ, քան սովորական ռեժիմում: Իսկ ինչ վերաբերում է տեղադրման ընթացքում Windows-ի խաղեր կամ այլ ծրարգեր բացելուն, ապա դա կարող եք անել կրկին task manager-ի միջոցով (կամ հրամանների պատուհանի):




Browse սեղմելուց հետո մտեք Windows-ի թղթապանակ, գտեք որևէ հետաքրքիր խաղ կամ ծրագիր և զբաղվեք տեղադրման ձանձրալի գործընթացի ժամանակ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
17 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

17 մեկնաբ.:

  1. isk eti menak windows 7 vraya linum te saxi vra linum

    ReplyDelete
  2. Armen jan , cev@ kases te inchpes windows 7 formatavorenq fleshkayic

    ReplyDelete
  3. Armen gitem temayi het kap chuni,bayc mi banem uzum harcnem...inch anem vor youtube-n u facebook-@ baci arden 1 amisa chi bacum

    ReplyDelete
  4. @Anonymous Զանգի Ձեր ինտերնետ տրամադրող պրովայդերին հարցրու, իրենք կօգնեն

    ReplyDelete
  5. Armen jan mi ban harcnem eli asenq te format arecinq Windows@ inchpes kashxati arag te dandax.....naxapes MERSI

    ReplyDelete
  6. AVELI ARAG TE IRA NORMAL ARAGUTYAMB

    ReplyDelete
  7. Արմեն չգիտեի վորտեղ ես հարցը տամ եստեղ եմ հարցնում ինձ պետքա բոլոր դրայվերները կոպյուտրի համար վորտեղից կարամ գտնեմ կամ քաշեմ?

    ReplyDelete
  8. Շատ հետաքրքիր հոդված էր Արմեն ջան:

    ReplyDelete
  9. amenalav hodvacneric mekner!

    ReplyDelete
  10. Լավ հոդված է, բայց կա մի բայց, realtime դնելիս, որոշ պրոցեսներ չեն հասցնի setup.exe ի ետեվից, և դա կարող է բերել կոնֆլիկտի, բարձրացրեք մինչև High

    ReplyDelete
  11. Armen jan shat-shat mersi,yes arel em u 15 ropei poxaren 11 ropea tevel......Mersi!!!!!

    ReplyDelete
  12. Արմեն ջան ոնց ֆորմատ անենք որ միանալուց ժամանակ (25 վ.) չուզի, այսինքն երկուհատ windows-ա լինում բայց հինը դատարկա

    ReplyDelete
  13. Arm@ ba notebookis wonc anem chi linum

    ReplyDelete
  14. Armen jan et formatavorman ekran@ vonc bacem??????????

    ReplyDelete