Մեր մանկության համակարգչային տանգոն

Ամսաթիվ

Չգիտեմ քանիսն են հիշում, թե ինչ էր կատարվում մի քանի տարի առաջ համակարգչային աշխարհում, բայց այդ ժամանակաշրջանն իմ մեջ շատ վառ է տպավորվել: Եկեք միասին վերհիշենք հին ու բարի ժամանակները:

Համակարգիչներ
Պենտիում երեքն այն ժամանակ համարվում էր ամենաժամանակակից համակարգիչը: Իհարկե DVD-ի մասին խոսք անգամ գնալ չէր կարող: Համակարգչի վրա տեղադրվում էին CD և Floppy սկավառակներ կարդացող սարքեր: "Ֆլոպիկների" հիշողությունն ընդամենը 1.44 Մբ էր: 



Էկրաններն առավելագույնը 17 անկյունագծով հաստ մոնիտորներ էին, որոնց մեծամասնության վրա տեղադրվում էին հատուկ պաշտպանիչ շերտեր՝ աչքերը խնայելու համար:

Ծրագրեր
Այն ժամանակ Windows XP-ի փոխարեն օգտագործում էինք Windows 98, իսկ Windows 7-ի փոխարեն՝ Windows 2000: 


Ծրագրերն իրենց համեստ ու դասական տեսքով զարդարում էր մեր համակարգիչները: Երգերը լսում էինք կամ Windows Media Player -ով, կամ Winamp-ով:


Ինտերնետային կայքեր նայելու համար օգտագործում էինք կամ Internet Explorer 5, կամ Netscape Navigator: Չկար տոռենտով ֆայլեր ներբեռնելու և օնլայն վիդեո նայելու հնարավորություն:


Խաղեր
Խաղում էինք տափակ գլուխներով ու վերջույթներով մարդկանցից ու օբյեկտներից կազմված կրակոցներ, քառակուսի մեքենաներով  խաղեր և մի քանի կիլոբայթանոց բազմաթիվ այլ խաղեր: 



Ինտերնետ
Ինտերնետին միանալու համար հավաքում էինք ինչ-որ հեռախոսահամար: Մոտ կես ժամ փորձելուց հետո պատահական ստացվում էր ու զանգ էր գնում: Իսկ դրանից հետո ինչ ուրախություն էր տիրում, երբ լսվում էր այդքան ցանկալի խշխշոցը:



Այդ խշխշոցից հասկանում էինք, որ ինտերնետին միանալու համար մնաց մի քանի վայկյան: Ինտերնետի նորմալ արագություն էր համարվում 5-10 կբ/վ արագությունը Ինտերնետին միանալու դեպքում շատ տարբերակներ չկար: Կամ միացնում էինք այն ժամանակվա ամենահայտնի չաթը՝ Mirc-ը, կամ էլ դիտում աղքատ արտաքինով ու թույլ ֆունկցիոնալությամբ կայքեր:



Ժամանակակից սոցիալական կայքերից ոչ մեկը չկար (Odnoklasսniki, Facebook, Twitter, Vkontakte և այլն): Այն ժամանակ հիմնականում շփվում էինք էլեկտորնային փոստով, չաթերով ու ֆորումներով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
8 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

8 մեկնաբ.:

  1. ու այն ժամանակ ամեն տեղ փո ֆլոպպին չէր բացում, ու վեչնի դրա խաթր լիքը բան էինք կորցնում

    ReplyDelete
  2. ես էդ թվերին սովորում էի word, excel... 7 տարեկան էի :D

    ReplyDelete
  3. Es Et jamanak uney pentium 1 :) mejy yndhameny mi hat gonka er....isk chaty chat lav em hishum...freenetov kpnum ei internetin u ankap mardkanc ei grum...et jamanak es 6tarekan ei ))

    ReplyDelete
  4. Ես կարոտով եմ հիշում էդ ժամանակները..ինչ կա որ?

    ReplyDelete
  5. Գնացեք պոլիտեխնիկի ինֆորմատիկայի լսարաններ, որոնք հագեցած են 2000 թվի գերժամանակակից համակարգիչներով, windows 1997 օպերացիոն համակարգով ու ֆլոպի սարքավորումներով, այ էնտեղ դուք կզգաք ձեր մանկության տանգոյի իսկական համն ու հոտը,

    ReplyDelete
  6. hetaqrqir nyut er es et jamanak 3 tarekan ei es misht gonka ei xaxum qarakusi meqenaneric patrastvac :) :) :):D

    ReplyDelete
  7. es 2003 tveric em hishum, bayc eli shat nman er :D (7 tarekan ei)

    ReplyDelete