Ինչպես պայքարել ֆեյսբուքի Event-ների դեմ կամ չօգնենք Հարութիկին առաջին անգամ սափրվել
Ամսաթիվ
Երևի ձեզանից շատերն են ներվայնանում ֆեյսբուքի Event-ներից: Իհարկե կան որոշ օգտակար Event-ներ, սակայն ինչ է նշանակում անծանոթ մարդուց ստանալ հրավեր այնպիսի իրադարձություններին մասնակցելու, ինչպիսիք են օրինակ Չինաստանի նոր տարին, Խաչիկ ձյայի թերթի կրպակի բացումը, Հարութիկի առաջին անգամ սափրվելու արարողությունը, Լենինին թաղելու կողմնակից մարդկանց տները այցելելը, Միջերկրական ծովում աղի մակարդակի բարձրացումը, պարսիկներին երկրից վտարելու ակցիան, Մաուգլիին հոգեբանական աջակցություն ցուցաբերելը, հայ աստղերից բնակարաններ ու հացի փող պահանջելը, ճապոնացիներին մկնիկի մեկ հարվածով օգնելը, Րաֆֆի Հովհաննիսյանին բուտերբրոդներ տանելը, , գրկենք իրար բնության գրկում մեղուների ուղեկցությամբ, գիշերները գիրք կարդալ փակ աչքերով, առավոտ գործի գնալ մեքենայի երկու անիվների վրա և այլ նմանատիպ էքստրեմալ event-ներ: Ֆեյսբուքում նույնպես գործում է մի հին ու բարի խոսք՝ "Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ": Ի ուրախություն մեզ, ֆեյսբուքում գոյություն ունի այդ հրավերները արգելափակելու հնարավորություն, որի շնորհիվ կարող ենք ազատվել առավել ակտիվ Event-ի գժերից:
1.Սեղմեք այստեղ:
2.Block event invites բաժնում գրեք այն ընկերների անունները, որոնց կողմից հրավերներ չեք ուզում ստանալ
2.Block event invites բաժնում գրեք այն ընկերների անունները, որոնց կողմից հրավերներ չեք ուզում ստանալ