Զարմացրեք ընկերներին՝ թվերն արագ բազմապատկելու ձեր ունակությամբ

Ամսաթիվ


Գոյություն ունի մի մեթոդ, որի միջոցով հնարավոր է արագ բազմապատկել մեծ թվերը: Օրինակ եկենք հաշվենք, թե ինչի է հավասար 21x13

1.Վերցնում ենք թուղթը և գծում 3 հորիզոնական գիծ: Այդ գծերի քանակը կախված է մեր հավասարման առաջին բազմապատկիչի նիշերից: Քանի որ այդ թիվը տվյալ դեպքում հավասար է 21-ի, դրա համար գծում ենք 2 գիծ ու մի քիչ ներքև ևս մեկ գիծ՝
2.Գծում ենք ուղղահայաց գծերը երկրորդ բազմապատկիչի նիշերի հիման վրա (մեկ գիծ և երեք գիծ)
3. Հաշվում ենք ձախ վերևի անկյունում գտնվող հատման կետերի քանակը և գրում թիվը այդ անկյունում: Այնուհետև հաշվում ենք աջ ներքևի անկյունում գտնվող հատման կետերը և գրում թիվը այդ անկյունում: Վերջում հաշվում ենք աջ վերևի անկյունում գտնվող և ձախ ներքևում գտնվող հատման կետեր և գրում դրանց գումարը գրում ձախ անկյունում՝

Ստացված թիվը կարդում ենք ձախից աջ: Այսպիսով 21x13=273:


Երկուսից ավելի նիշ ունեցող թվերի դեպքում առաջնորդվում ենք նույն սկզբունքով՝ որոշակի փոփոխություններով: Օրինակ հաշվենք 123x321


1.Գծում ենք 1, 2 և 3 հորիզոնական գծերը՝



2.Այնուհետև գծում ենք 3, 2 և 1 ուղղահայաց գծերը՝


3. Ստացված պատկերը բաժանում ենք նկարում ցույց տրված հատվածների, հաշվում հատման կետերի քանակները և գրում համապատասխան տեղերում՝




4. Ինչպես նկատեցիք՝ ձախ ներքևի անկյունում ստացվել է տասնավոր թիվ, այդ պատճառով դրա առաջին նիշը գնում և գումարվում է դրան նախորդող նիշին՝




Այսպիսով 123x321= 39483:

Փորձեք տվյալ մեթոդը կիրառել մի քանի անգամ և այն վարժ տիրապետելուց հետո կարող եք արդեն մի քանի վայրկյանում հաշվել մեծ թվերի արտադրյալները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
7 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

7 մեկնաբ.:

  1. haa et lava ete 1 2 kam 3 gic eq gcum, patkeracreq ete bazmapatkeq 78*98 et ov haves uni 7 8 kam 9 gic gcelu, aveli lava mtqum hashvel )))) :)

    ReplyDelete
  2. mec tvanshannerov tver@ chi lini tenc bazmapatkel, qani vor hatman keteri tiv@ erknish karox stacvi, u et animasta darnum. Orinak` 15x24

    ReplyDelete
    Replies
    1. Armen@ sxal e grel...petq e gri verjin hatman keteri tev angam 1, verjic 2-rd angam 10, verjic 3-rd angam 100....aysinqn qo asac depqum kunenanq 20*1+14*10+2*100

      Delete
  3. ինձ թվումա հաշվիչն ավելի լավ տարբերակա:)

    ReplyDelete
  4. Հաշվիչը լավ ա, բայց հետաքրքիր էր, մերսի:

    ReplyDelete
  5. Armen jan, sa shat lav ban e, youtubeov tesel ei!

    ReplyDelete
  6. ETE NERQEVUM ERKUSNEL ERKNISHA LINUM APA NERQEVI DZAXI MI NISH@ GNUMA VEREVINA GUMARVUM ISK NERQEVI AJI MI NISH@ GNUMA NERQEVI DZAXINA GUMARVUM

    ReplyDelete