Տրանսլիտ: Մեսրոպ Մաշտոցի աչքից հեռու

Ամսաթիվ


Դեռ 1990-ական թվականներին, երբ Հայաստանում համակարգիչները և ինտերնետը հազվագյուտ երևույթ էին, կարելի էր հասկանալ այն մարդկանց, ովքեր վիրտուալ շփման համար օգտագործում էին անգլերեն տառերով հայերեն բառեր: Չնայած այն ժամանակներում նույնպես առկա էին հատուկ ծրագրեր, որոնց օգնությամբ հնարավոր էր գրել հայերեն: Ժամանակների հետ և՛ համակարգիչները, և՛ ինտերնետը մեծ առաջընթաց ապրեցին Հայաստանում, բայց մեծամասնությունը շարունակում է գրել անգլերեն տառերով հայերեն բառեր (տրանսլիտով): Նույնիսկ Microsoft ընկերությունը իր օպերացիոն համակարգերում հնարավորություն է տալիս գրել հայերեն տառեր: Էլ չեմ ասում KdWin-ի մասին, որի միջոցով հայերեն գրելը դարձել է շատ հեշտ գործընթաց:




Սակայն այսօր ինտերնետից օգտվող հայերի համար սոցիալական ցանցերում մաքուր հայերենով գրելը խրախուսելի փաստ չի համարվում: Որոշները խուսափում են մաքուր հայատառ գրելուց, որովհետև վախենում են տառասխալներից, իսկ ոմանք էլ ուղղակի չեն կարողանում սովորել տառերի ճիշտ տեղերը և հայկական ինտերնետը վերածել են խառնաշփոթի: Ասեմ որ, ես հենց սկզբից իմ բլոգում գրել եմ հայերեն տառերով և երբեք չեմ դիմել տրանսլիտի օգնությանը: Որովհետև կարծում եմ, որ ավելի լավ է գրել որոշակի սխալներով հայերեն տառերով բառեր, քան օգտվել օտար տառերից կազմված հայերեն բառերից:

Հ.Գ. 
Նպաստեք հայկական ինտերնետի զարգացմանը և գրեք մաքուր հայերեն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
10 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

10 մեկնաբ.:

  1. Համաձայն եմ Արմեն ջան: Պարզապես առաջա գալիս հեռախսներ խնդիրը, 90%-ը չեն ապահովում հայերենը:
    Բա էս դեպքում ոնց վարվենք?

    ReplyDelete
  2. Դե բնական է, որ խոսքը հեռախոսների մասին չի, այլ համակարգչի օգնությամբ ինտերնետ շփմանը

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Բայց չէ որ էտ շփման մաջ էլ, մեկը լինում է հեռախոսով մեկը համակարգչով ու ամեն գրելուց հետո Kdwin փոխելը արդեն անհարմարավետությունա: Դրա համար նման հարցեր բարձացնելուց առաջ տեխնիկական խնդիրների լուծման մասին պեքա մտածել...

    ReplyDelete
  5. Ես նման կայքեր գիտեմ ու զգուշացրել եմ, որ վիրտուալ շփման ժամանակ ուրիշա տրանսլիտ գրելը, իսկ կայքում տեղադրված նյութը ուրիշ, մարդիկ ասեցին հա դա շուտով կուղվի բայց......ինչպես միշտ հայավարի....: Օր. Hayfanat.com-ը, ունի մեծ ռեյտինգ, լավ բազա բայց գրումա տրանսլիտով....ցավալիա բայց...

    ReplyDelete
  6. Հարգելի Tom911, այս նյութը ուղղված է որոշակի մարդկանց, ու սա չի վերաբերում Ձեր նշված դեպքերին, եթե շատ եք ցանկանում իմանալ ինչի մասին է խոսքը, կարող եք մտնել www.armenix.am և տեսնել:

    ReplyDelete
  7. Nax asem vor shat lav hodvac er , bayc im karciqov djvar e hayeren tarerov grel@ - baci dranic hayeren tareri shrift@ indz dur chi galis - bayc erbemn porcum em grel hayeren tarerov !!!

    ReplyDelete
  8. Բարև ձեզ; ես նորեկ եմ այս բլոգում,բայց արդեն դուրս գալիս են քնարկվող թեմաներ;Ապրես Արմեն վատ չի:

    ReplyDelete